Նորաձեւ աքսեսուար․ Դիանա Մխիթարյանի հմայիչ կերպարը
Երիտասարդ դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Դիանան սպիտակ զգեստ է կրում, իսկ կերպարին վառ երանգ է հաղորդում ոճային աքսեսուարը՝ ծղոտե լայնեզր գլխարկը։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Դիանան հրապարակումը չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Սիրուն», «ռումբ»։
Օրեր առաջ տեղադրված կադրերում Դիանան կրում էր նարնջագույն տոպ, որը համադրել էր նույն գույնի երկարափեշ կիսաշրջազգեստի հետ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում կանաչ վերնաշապիկն ու բարձրակրունկները։ «Արեւ սիրողներ կա՞ն», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Դիանան։ Իսկ հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Արեւն արեւի տակ»։