Ինձ մեղադրում են «էսկորտի» մեջ. մոդել Լյուսի Հայրապետյանը՝ իր հանգիստների և շքեղ կյանքի մասին (տեսանյութ)
Tert.am Life-ի «LifeStory» հաղորդման շրջանակում մոդել Լյուսի Հայրապետյանը նշեց, որ թեպետ նոր է վերադարձել հանգստից, սակայն պատրաստվում է մոտ օրերս դարձյալ մեկնել հանգստի, այս անգամ Իսպանիա՝ Իբիցա: Լյուսիի խոսքով՝ արդեն պլանավորել է նաև մյուս հանգիստները. «Իբիցայից հետո որոշել եմ գնալ նաև Բրազիլիա, Պորտոգալիա, Բալի, Մոնտենեգրո»:
Հարցին՝ ում հետ է մեկնում հանգիստների և ով է իր նկարների հեղինակը, մոդելը պատասխանեց՝ հիմնականում ընկերուհու հետ է ճամփորդում. «Միկոնոսում սկզբի երկու օրը մենակ էի, ընկերուհիս հետո միացավ: Եվ այդ երկու օրերի ընթացքում ամենագեղեցիկ տղամարդիկ էին նկարում՝ կար մի տղա, որը արաբ էր և գեղեիկ ֆոտոներ էր նկարում, մի հույն տղա կար, մի իտալացի տղայի հետ ծանոթացա: Նկարում էին այն մարդիկ, որոնք կարողանում էին սիրուն նկարներ ստանալ»:
Լյուսի Հայրապետյանն անդրադարձավ նաև, թե որտեղից իրեն գումար այդքան հաճախ հանգիստների համար. «Վերջերս լսեցի իմ մասին կարծիք, որ ես «էսկորտ» եմ աշխատում: Ժողովո՛ւրդ, լո՞ւրջ: Ես եթե «էսկորտ» աշխատեի, ես Երևանում 3 օրից ավելի կմնայի՞: Ինձ թվում է՝ դժվար. ես շրջագայություններից չէի հասցնի վերադառնալ: Հավատացե՛ք՝ ես ավելին արժեմ, քան դուք կարծում եք: Ինչ վերաբերում է գումարին, ապա ինձ շրջապատող մարդիկ գիտեն՝ ես ինչքան շատ եմ աշխատում: Ես վարում եմ տարբեր երեկոներ, աշխատում եմ մոդել, հաղորդավար, միջոցառումների կազմակերպիչ... այս ամենից հետո, հաստատ, մի կլորիկ գումար ձևավորվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում: