Երգչուհի Արմինկան նոր ֆոտոշարք ունի, որի կադրերից մեկը հրապարակել է իր ինստագրամյան էջում։



Արմինկան նկարահանման համար սեւ հագուստ է ընտրել, որը համադրել է վառ գույնի երկարաճիտների հետ։ Երգչուհին, որն օրեր առաջ է մեկնել Հայաստանից, արձակել է մազերն ու վառ դիմահարդարմամբ է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսեր ուղղել նրան․ «Կանացի»։



Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել էր ոճային տաբատի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Արմինկայի կերպարն ամբողջական էին դարձնում սպորտային կոշիկներ, պայուսակն ու արեւապաշտպան ակնոցը։ «Գյումրի՜, ո՜նց էի կարոտել», - հրապարակումը մակագրել էր Արմինկան։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն