«Չեմ ուզում միշտ ողջ մնալու ռեժիմով ապրել»․ Ջեսիկա Ալբան՝ ծանր մանկության եւ Հոլիվուդի դաժանության մասին
Ջեսիկա Ալբան արդեն վաղուց չի նկարահանվում կինոյում․ նա ամբողջությամբ կենտրոնացած է իր «The Honest Company» էկոլոգիական կոսմետոլոգիական ընկերության աշխատանքների վրա, որը հասցրել է հաջողակ նախագիծ դառնալ։ Վերլուծաբանները նրա բիզնեսը գնահատում են մի քանի միլարադ դոլար։
«Glamour» ամսագրին տվածմ նոր հարցազրույցում Ջեսիկան խոստովանել է, որ ճանապարհի սկզբում անգամ չէր կարող պատկերացնել, որ իր ընկերությունն այդքան հաջողակ կդառնա։ Դերասանուհին սովոր է վճռական գործել եւ փորձել այնքան, քանի դեռ արդյունքն իրեն դուր չի գա։ «Ես անհաջողություն ունենալու վախ չունեմ։ Հակառակը, ես մտածում եմ․ «Եթե չփորձեմ, իմաստը ո՞րն է»»։
Ջեսիկան այդ մոտեցումը որդեգրել է մանուկ հասակից։ Նա մեծացել է աղքատ ընտանիքում, այդ պատճառով էլ վաղ է հասկացել, որ կյանքում ամեն ինչի կարող է հասնել միայն համառ աշխատանքի արդյունքում։ «Ես մեծացել եմ ողջ մնալու ռեժիմում։ Իմ ծնողները բժշկական ապահովագրություն չեն ունեցել, նրանք ապրել են աշխատավարձից աշխատավարձ։ Այդ պատճառով ինձ մոտ վաղուց ձեւավորվել է «վաղը երաշխավորված չէ» մենթալիտետը։ Ես գիտեի․ ես պետք է ամեն ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում է՝ ջրի երեսին մնալու համար»։
Ալբան տասնմեկ տարեկանից սկսել է նկարահանվել կինոյում։ Դերասանուհին վստահ է․ Հոլիվուդը գրավելու համար հարկավոր է անխիղճ մնալ, չնայել մյուսներին, այլ կատարելագործել քեզ։ Հենց այդ կանոնն էլ նրան օգնել է սիրել իր արտաքինը․ «Երբ ես զվարճանքների ոլորտում էի աշխատում, շատ ուշադրություն էր հատկացվում արտաքին տեսքին եւ ինչ-որ մոդելի համապատասխանելու փորձերին, որը նորաձեւ է թվում։ Եվ ես, իսկապես, կարծում եմ, որ որքան շատ էի աշխատում ինձ վրա եւ իմ կաշվի մեջ ինձ հարմար զգում, այնքան շատ էի ինձ գեղեցիկ զգում։ Եվ որքանէլ տարօրինակ է, դա տեղի ունեցավ, երբ ես 30 տարեկան դարձա»։