Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։



Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Իջինը լողազգեստ է կրում ու վառ վերնազգեստ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց ընտրել։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Իբիցան գրավեց իմ սիրտը»,- մեկնաբանություններում գրել է նա։



Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իջինը սպիտակ, մարմինն ընդգծող զգեստ էր կրում։ Երգչուհին հավաքել էր մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ Նա կերպարն ամբողջական էր դարձրել աքսեսուարներով։ «Կախարդական վայր»,- հրապարակումը կարճ մակագրել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն