Լեգենդար Սևանա լիճը պետք է տեսնել սեփական աչքերով, շտապեք, քանի դեռ չեն խմել այն․ Գարիկ Մարտիրոսյանի կինը այցելել է Սևան (լուսանկարներ)
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան շարունակում է իր հանգիստը Հայաստանում։ Նա այսօր Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Սևանա լճից և Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցուց։ Կից նա նաև գրել է․«Բարձր, բարձր լեռներում կարելի է տեսնել հայկական ծովը։
Եվ դա միրաժ չէ: Սա լեգենդար Սևանա լիճն է։ Երկրի բնական մարգարիտը և Կովկասի ամենամեծ լիճը։ Սևանը գեղատեսիլ բնության և հարուստ պատմության յուրահատուկ համադրություն է։ Այստեղ կարելի է տեսնել Ուրարտու պետության ժամանակաշրջանի հին բրոնզեդարյան ամրոցների և շինությունների ավերակներ, ինչպես նաև միջնադարյան մի քանի հիասքանչ վանքեր։ Սևանը պետք է տեսնել սեփական աչքերով։ Շտապե՛ք, քանի դեռ չեն խմել»։