Բոլոնիայում կայացավ վոլեյբոլի տղամարդկանց Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով՝ 25:16, 25:19, 15:25, 21:25, 15:10:

Ֆրանսիայի հավաքականի համար Ազգերի լիգայի այս տիտղոսը պատմության մեջ առաջինն էր։ Նշենք, որ սա մրցաշարի 4-րդ խաղարկությունն էր։ Ավելի վաղ Ազգերի լիգայի չեմպիոն էին դարձել Ռուսաստանի (երկու անգամ) և Բրազիլիայի հավաքականները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն