Սամվել Խաչատրյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում. Ըմբշամարտի Մ17 ԱԱ
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկեց 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:
Որակավորման փուլի գոտեմարտում նա 2-1 հաշվով զիջել է ղազախ ըմբիշ Բեկնուր Մուկանին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Սամվելը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կունենա: