Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 7-րդ տեղը: Մեր հավաքականի հաշվին գրանցվեց 64 միավոր: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մասնակցեց 7 մարզիկով, նրանցից 2-ը նվաճեցին մեդալներ: Գասպար Տերտերյանը դարձավ աշխարհի չեմպիոն (25 միավոր), իսկ Արարատ Վարդերեսյանը՝ բրոնզե մեդալակիր (15 միավոր): Թիմին միավորներ բերեցին նաև Տիգրան Գալստյանը (10 միավոր), Արմեն Գևորգյանը (6 միավոր) և Անդրանիկ Սեդրակյանը (8 միավոր):

Թիմային հաշվարկում հաղթեց Իրանի հավաքականը (135 միավոր):


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն