Ever Given բեռնարկղանավը, որը մարտ ամսին վեց օր արգելափակել Էր նավարկությունը Սուեզի ջրանցքով, հուլիսի 7-ին սկսել Է ընթանալ ջրային մայրուղով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Նավը, որի վրա կալանք Էր դրվել, երեք ամիս կանգնած Էր Մեծ եւ Փոքր Դառը լճերի շրջանում՝ ջրանցքի երկու հատվածների միջեւ: Այժմ այն ընթանում Է դեպի Միջերկրական ծովի կողմը:

Մոտ ժամանակներս կկայանա հաշտության համաձայնագրի ստորագրման արարողությունը ջրանցքի վարչության եւ նավի սեփականատեր ընկերության միջեւ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն