«Յուրահատուկ»․ Մարինկա Խաչատրյանի վառ լուքը
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային վառ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Մարինկան կրում է վառ նարնջագույն շորտեր, որը համադրել է բլուզի եւ սպորտային կոշիկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրակախ մեկնաբանություններ են կատարել․ «Յուրահատուկ»
Օրեր առաջ տեղադրված կադրերում Մարինկան սեւ շորտ էր կրում, որը համադրել էր նարնջագույն տոպի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։