Հնդկաստանի Չեննայ քաղաքում տրվեց շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի մեկնարկը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակիցների թվում չեն Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, որոնց ՖԻԴԵ-ն հեռացրել է իր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերից:

Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 186 երկրների հավաքականներ, ընդ որում Հնդկաստանը որպես օլիմպիադայի կազմակերպիչ, ներկայացված է 3 թիմով:

Հայաստանի հավաքականը շախմատիստների միջին վարկանիշով (2642) 12-րդն է մասնակիցների մեջ: Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը (2771), որի կազմում 2-րդ խաղատախտակի վրա կխաղա Լևոն Արոնյանը:

ՀՀ հավաքականի կազմում հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Հավաքականի մարզիչն Արման Փաշիկյանն է:



Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիական եռակի չեմպիոն է: Մեր շախմատիստները չեմպիոն են դարձել 2006, 2008 և 2012 թվականներին, 3 անգամ էլ դարձել են բրոնզե մրցանակակիրներ:

Արդեն կայացել է առաջին տուրը: Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Մադագասկարի ընտրանուն: Հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Երկրորd տուրում մեր հավաքականը կմրցի Անդորրայի թիմի հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն