ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ոորով արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրելի են դառնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 «կողմ», 1 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայներ:

Այսպիսով, թույլատրվելու է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփը նախատեսված է բացառապես գյուղատնտեսության և արդյունաբերական նպատակներով: Արտադրական կանեփի ատադրությունը ներառում է մշակաբույսի մշակությունը և կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ: Կանաբիդոլի յուղը լայն կիրառում ունի կոսմետիկ արտադրության, ինչպես նաև բժշկության ոլորտում:

Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Լիցենզիաները տրամադրվելու են մինչև 10 տարի ժամանակով, սահմանվելու է պետական տուրք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն