Իրաքյան Քուրդստանում գտնվող Էրբիլի օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվել է, վերևում գտնվող օդային տարածքն ամբողջովին փակ է: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ գրոհից հետո բոլոր ուղևորները տարհանվել են թռիչքի դաշտում կանգնած օդանավից: Օդանավակայանի լուսավորությունն ամբողջությամբ անջատված է: Հնարավոր վնասի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Հաղորդվում է, որ ավիահարվածի ազդանշանները հնչել են նաև Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանում:

Shafaq news լրատվական պորտալը, հղում անելով ինքնավար շրջանի հակաահաբեկչական վարչությանը, հաղորդել է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել ականապատված անօդաչու սարքի միջոցով: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն