Օզբիլիսը վերադարձել է «Փյունիկ»
«Փյունիկը» պաշտոնական հայտարարություն է տարածել։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» է վերադարձել Արաս Օզբիլիզը: Օզբիլիզը 2019 թվականից մեր ակումբի ֆուտբոլիստ է, սակայն տևական ժամանակ բաց է թողել ընտանեկան պատճառներով: Ֆուտբոլիստն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում։
Օզբիլիսը 2020/21 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում մասնակցել է 7 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 150 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։