Երեկ երեկոյան Իրանի Իլամ գավառի հարավում գտնվող Դեհլորան քաղաքի «Չեշմե յե խոշ» նավթատարում պայթյուն է որոտացել։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 4-ը։ 

Mehr գործակալության փոխանցմամբ, բոլոր զոհերն ու վիրավորները նավթամուղի աշխատակիցներ են։

Երկրի իշխանությունները կոչ են արել ազգային նավթային ընկերությանն անհապաղ հետաքննություն անցկացնել և աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին։

Վնասված նավթատարը ձգվում է մինչև Իրանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Ահվազ քաղաքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն