«Պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում...»․ Սիրուշո (ֆոտո)
Երգչուհի Սիրուշոն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերեից մեկում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի եւ որդիների հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ «Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում... ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով... շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար...», - հրապարակումը մեկնաբանել է Սիրուշոն։
Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր դստեր հետ։ Նա մեղմ գրկել էր փոքրիկին։ «Հինգ շաբաթական։ Իմ երրորդը», - գրել էր երիտասարդ մայրիկը։
Սիրուշոն ու Լեւոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր եւ ամուսնու մայրերի՝ Սյուզան Մարգարյանի եւ Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։