ՊՆ նախկին շենքը կտրամադրվի ՊԵԿ-ին
Անշարժ գույքն ու պետական փողերն անբարեխիղճ տնօրինելու մասին: Պետությանը պատկանող բազմաթիվ կառույցներ անտարաբերության մատնված դանդաղ քայքայվում են, մինչդեռ տարիներ շարունակ միլիոնավոր դրամներով պետական տարբեր կառույցների համար մասնավորից շենքեր են վարձակալվում:
Ավերակի վերածված շինություններից մեկը պաշտպանության նախարարության նախկին շենքն է: 90-ակաների սկզբին ժամանակավորապես այդ տարածքը զբաղեցրած նախարարությունը միայն 2005-ին հեռացավ: Այդ օրվանից 19 հեկտար, այժմ ավելի քան 1.3 մլրդ դրամ հաշվեկշռային արժեքով շենքը մնաց անխնամ:
Կառավարության որոշմամբ, 2027-ին արդեն Երևան-Աշտարակ մայրուղու վրա կառուցված համալիրում կմեկտեղվեն ՊԵԿ բոլոր ստորաբաժանումները: Գործադիրից վստահեցնում են՝ ՊԵԿ-ի հիմա զբաղեցրած տարածքների օտարումից ու վարձակալության պայմանագրերի դադարեցումից հետո ավելի շատ փող կտնտեսեն, քան անհրաժեշտ կլինի ՊՆ նախկին շենքը ամրացնելու ու նորոգելու համար: Բայցի այդ, մեկ հարկի տակ բոլոր ծառայությունների մատուցումն ապահովելով կնվազի վարչարարությունն ու ժամանակի ծախսը: