Դերասանուհի Զառա Սահակյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։



Ինստագրամ սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներն արվել են լողափնյա հանգստի ընթացքում։ Զառան լուսանկարներում որդու հետ է։ «Ոսկե ձկնիկ եմ բռնել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։



Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր նավի վրա։ Նա պուտավոր բլուզ էր կրում, ջինսե շորտ, որոնք համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Զառան հավաքել էր մազերը, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Սամր թայմ։ Հավերժ ես քո ֆանն եմ ծոոոոով», - գրել էր Զառան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն