Համացանցում հայտնվել է Իսրայելի նախագահի՝ դիմահարդարմամբ եւ կեղծամով լուսանկարը
Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը հրապարակել է նախագահ Ռեուվեն Ռիվլինի՝ կեղծամով եւ դիմահարդարմամբ լուսանկարը, որոնք նրան թույլ են տվել անանուն տեղաշարժվել երկրի տարածքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լուսանկարն արվել է «ՇԱԲԱՔ»-ի օպերատիվ ստորաբաժանումներից մեկը կատարած այցի ժամանակ:
Լուսանկարում սովորաբար սափրված գլխով 81-ամյա Ռիվլինը մուգ մազերով եւ մորուքով է: Նրան ուղեկցում է քաղաքացիական հագուստով մի քանի մարդ, նրանց դեմքերը թաքնված են:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ տեսքով նախագահը կարող էր զբոսնել՝ թաքցնելով իր ինքնությունը:
Չորեքշաբթի երդում կտա Իսրայելի վեցերորդ ղեկավար Խաիմ Գորդին՝ «Հրեական գործակալության» նախագահ Յիցակ Հերցոգը: Նա կդառնա երկրի 11-րդ նախագահը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա կեսօրին: Պաշտոնավարման ժամկետը յոթ տարի է: