Հունաստանն ուժեղացնում է կարանտինը
Հունաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսային համավարակի ֆոնին նոր սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք նպատակ ունեն նվազեցնել վարակվածության հաճախականությունը երիտասարդների շրջանում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ թերթի՝ նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 8-ից:
Իշխանությունները կրկին գնացել են նման քայլի, քանի որ կորոնավիրուսով վարակվածների մեջ մեծ թվով երիտասարդներ կան և մարդիկ, որոնք հաճախ են մասնակցում ժամանցի միջոցառումների:
Վերջին տվյալների համաձայն՝ 10,3 միլիոն մարդ բնակչությամբ Հունաստանում արձանագրվել է COVID-19-ի 429 հազար դեպք, որից 407 հազարն ավարտվել է ապաքինումով, իսկ 12,7 հազարը՝ մահվան ելքով: