Նաստյա Իվլեևան և Ռոմա Կագրամանովը սկսում են նոր ճամփորդական շոուն, որի առաջին թողարկումը նկարահանվել է Հայաստանում
Ռուսական «Пятница!» հեռուստաալիքով կայացել է նոր ճամփորդական շոուի պրեմիերան, որը փոխարինելու է հայտնի «Орел и Решка» նախագիծը։
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ։
Հաղորդման անունն է՝ «Тревел-баттл», որի առաջին թողարկումը նկարահանվել է Հայաստանում, որտեղ հայտնի հումորային հաղորդավարները բացահայտել են նոր վայրեր՝ մրցելով միմյանց հետ․ իսկ հաղթող է ճանաչվում նա, ում երթուղին հանդիսատեսին ավելի կհետաքրքրի։
Հաղորդման առաջին նկարահանումը և երթուղին սկսվել է Երևանի սրտում՝ Կասկադում։ Իվլևան Երևանում է եղել գինու փառատոնի օրերին՝ ներկայացնելով երևանյան կոլորիտը։
Կագրամանովը այցելել է Չարենցի կամար՝ պատմելով, որ հենց այստեղից է երևում Արարատ լեռը, Արագած լեռան ստորոտին հաղորդավարը փորձել է հայկական ազգային խաշը։