Կիևի Գոլոսեևսկի շրջանում հրաձգության հետևանքով ոստիկան ու քաղաքացիական անձ է վիրավորվել, հայտնել է ուկրաինական մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Մայրաքաղաքում ոստիկանության հատուկ գործողություն է սկսվել ոստիկանության սպային և քաղաքացիական անձին վիրավորում հասցրած տղամարդուն ձերբակալելու ուղղությամբ», - նշել է քաղաքային ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն:

Նրա խոսքով՝ ձեռնարկվում են բոլոր միջոցները հարձակվողին ձերբակալելու համար:

Ինչպես նշվել է՝ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկային ոստիկանության աշխատակիցներին ահազանգել են բնակարանում առկա վեճի մասին: Դեպքի վայրում տարածքի տերը որսորդական հրացանով կրակ է արձակել ոստիկանների ուղղությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն