«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետեւել, որ չվնասի կերակրելուն»․ Սիրուշոն՝ հղիությունից հետո վերականգնվելու մասին
Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային հմայիչ կերպարում է։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը հետաքրքիր նախշերով լողազգեստով է, որը համադրել է սպիտակ վերնաշապիկիհետ։ Նա ձեռքերով հավաքել է մազերը, իսկ կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու աքսեսուարները։
«Shady’s back! Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան))
Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից)) Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: ))
Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու», - հրապարակմանը կից գրել է Սիրուշոն: