«Ոճային»․ Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը
Դերասանուհի, երգչուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերում դերասանուհին դասական կերպարում է։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, որը համադրել է սեւ կոստյումի հետ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Հրապարակումը Մերին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ոճային», «Ինչպիսի գեղեցկություն»։
Օրերս հրապարակված կադրերում Մերին կերպարանք էր ընդունել հետաքրքիր ձեւվածքով տոպով, որը համադրել էր գոտկատեղը բարձր, լայն տաբատի ու բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված էին, վառ ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ «Ես ուժեղ եմ ձեր սիրով։ Ու էլ ոչինչ պետք չէ։ Շնորհակալ եմ», - հրապարակման մեկնաբանություններում երկրպագուներին էր դիմել Մերին։ Հետեւորդներն էլ բազում դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Ամենագրավիչ»։