Թրամփը պատմել է Հիտլերի լավ գործերի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Եվրոպա կատարած իր ուղեւորության ժամանակ բարձր է գնահատել գերմանացի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գործունեությունը, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Պարզաբանվում է, որ այդ մասին հայտնի է դարձել լրագրող Մայքլ Բենդերի նոր գրքից: Հեղինակի խոսքով՝ Թրամփը պնդում էր, որ Հիտլերը լավ գործեր էր անում. օրինակ՝ 1930-ականներին նա բարձրացրեց գերմանական տնտեսությունը: Սպիտակ տան նախկին ղեկավարի մեկնաբանությունը «ապշեցրել է» նախագահի այն ժամանակվա ավագ օգնական, գեներալ Ջոն Քելլիին:
Բենդերը գրում է, որ Թրամփն այդ դիտողությունն արել է պատմության հանպատրաստից դասի ժամանակ, երբ Քելլին «հիշեցրել է նախագահին, թե ում կողմում էին երկրները հակամարտության ընթացքում» եւ «կապել է կետերն Առաջին աշխարհամարտից Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Հիտլերի բոլոր ոճրագործությունների հետ»:
Թրամփը, իր հերթին, հերքում է, որ ինքը նման բան է ասել: Սակայն աղբյուրները նշում են, որ լսել են, թե ինչպես է Թրամփի օգնականը փորձում ապացուցել նրան, որ դա սխալ է՝ ցանկացած ձեւով գովաբանել նացիստների առաջնորդին: