Ադրբեջանը պետք է հարգի իր իսկ ստանձնած միջազգային պատավորությունները՝ իր իսկ ստորագրած կետերը իրականացնելով։ Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին իրադրության սրմանը։

Ըստ Փաշինյանի՝ այդ պարտավորություններն են․

• Ընդունել Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը

• Հարգել Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը

• Հարգել Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ կապող կարևորագույն ինստիտուտն է

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նա պաշտոնապես հայտարարել է՝ Արցախում ՀՀ զինծառայող չկա։

Վարչապետը հայտնեց, որ չնայած այս պահին ակտիվ մարտեր չեն ընթանում, բայց օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Կառավարության անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով զոհված զինծառայողների հիշատակը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն