Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ավելի քան 100 մարդու են բերման ենթարկել
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ավելի քան 100 մարդու են բերման ենթարկել ԼԳԲՏ համայնքի դեմ և հաջակցություն ծեծի ենթարկված լրագրողների երեքշաբթի կազմակերպված ցույցերի ժամանակ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
«Հասարակական կարգի խախտման, ոստիկանությանը չենթարկվելու և անկարգությունների ժամանակ բռնության համար Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում ակցիայի ժամանակ 100 մարդ է ձերբակալվել: 68-ը նույն օրն ազատ է արձակվել ստորագրության դիմաց, 32-ը մնում է ժամանակավոր պահման մեկուսարանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է գերատեսչությունը, ևս երկուսը բերման են ենթարկվել քրեական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:
Երեքշաբթի Ռուսթավելի պողոտայում զուգահեռ անցկացվել է երկու ակցիա: Նրանցից մեկը խորհրդարանի շենքի մոտ՝ ի նշան համերաշխության այն լրագրողներին, որոնք երկուշաբթի հարձակման էին ենթարկվել ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից:
Երկրորդ ակցիան տեղի է ունեցել մոտակա Քաշվետի եկեղեցուց ոչ հեռու: Սեռական փոքրամասնությունների դեմ ավանդական արժեքների պաշտպանները բողոքել են այնտեղ: