Թալիբները հայտարարել են, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի գրեթե կեսը
«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի 398 շրջաններից 162-ը:
«Վերջին շաբաթների ընթացքում «Իսլամական էմիրության» տիրապետության տակ են հայտնվել 162 շրջաններ», - լրագրողներին ասել է Քաթարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը:
Ըստ «Թալիբան» շարժման՝ շրջանների մեծ մասը՝ 23-ը, վերահսկողության տակ են վերցվել Բադախշան նահանգում, ներառյալ՝ Վախանի շրջանը, որը ընդհանուր սահման ունի Տաջիկստանի հետ 910 կիլոմետր երկարությամբ: