Հայտարարվել է 4 վթարավտանգ ճանապարհային հատվածների բարելավման բաց մրցույթ
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ։
Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. օգոստոսի 19-ը՝ ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով)։ Հայտերն ընդունվում են ARMEPS գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։