«Մաղթում եմ, որ քո կյանքում միշտ լինի բարի «երեկ», երջանիկ «այսօր» եւ խոստումնալից «վաղը»»․ Սիլվա Հակոբյանի շնորհավորանքը դստերը
Երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրն այսօր նշում է ծննդյան օրը։ Երիտասարդ մայրիկը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում ջերմ շնարհավորել է փոքրիկին։
«Ծնունդդ շնորհավոր, իմ արքայադուստր։ Մաղթում եմ քեզ, որ քո կյանքում միշտ լինի բարի «երեկ», երջանիկ «այսօր» եւ խոստումնալից «վաղը»: Եղիր առողջ, սիրված եւ բախտավոր, մամայի ու պապայի արեւ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։