Էրդողանը Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայում հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Նա համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ:
«Մենք շարունակելու ենք զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, որպեսզի ներդրում ունենանք տարածաշրջանային և գլոբալ խաղաղության գործում»,- ինքնաթիռում լրագրողներին հայտնել է Էրդողանը Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո:
Նա նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել է երկկողմ առևտրում անցնել ռուբլու: Էրդողանի խոսքով՝ դա շահավետ կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար: