«Հրապարակ» թերթը գրում է. «Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա։ Տիգրան Ավինյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Մեր տեղեկություններով, նա տեղափոխվում է մասնավոր սեկտոր, սակայն նրա գրասենյակից համառորեն հերքում են այդ լուրերը։

Իսկ Մհեր Գրիգորյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հայտնվել է 2018 թվականին՝ ԲՀԿ-ի քվոտայով, եւ այդպես էլ մնացել, չնայած իր պասիվությանն ու ոչնչով աչքի չընկնելուն, կպահպանի պաշտոնը։

Բանն այն է, որ նա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ է լեզու գտել, այլեւ Ռուսաստանն է նրան ուզում տեսնել կառավարությունում՝ փոխվարչապետի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն