Հայ աթլետների արդյունքները աշխարհի երիտասարդական առաջնությունում
Կոլումբիայի Կալի քաղաքում ավարտվել է աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ ի դեմս եռացատկորդ Գոռ Հովակիմյանի և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանի:
Նրանք նախապատրաստվել էին Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր էին մեկնել մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ:
Գոռ Բեգլարյանը 7,46 մետր արդյունքով գրավել է 17-րդ տեղը, իսկ Գոռ Հովակիմյանը եռացատկել 15,20 մետր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։