ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Այս համատեքստում վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը: