Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին:

Նախագահի ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեր ժողովուրդների միջև առկա ընդհանուր արժեքները, փոխադարձ հարգանքը և վստահությունն ամուր հիմք են բարեկամական հարաբերությունների խորացման համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սինգապուրի համագործակցության ընդլայնմանը՝ օրակարգում ընդգրկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն