Հայաստանը սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին, պատասխանելով Ռադիոլուրի հարցին, ասել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հարց․ Վերջին շրջանում իրավիճակի սրացում է նկատվել Թայվանի հարցի շուրջ։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ։
Պատասխան․ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է։