«Ու հակառակ բոլոր դժվարություններին, թող նորաստեղծ ընտանիքները շատանան»․ Լիլիթ Մուրադյան
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի հետ։ Երիտասարդ մայրիկը հրապուրիչ կերպարում է։ Նա կրում է հետաքրքիր նախշերով զգեստ։ Գանգուր մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ «Ու հակառակ բոլոր դժվարություններին, թող նորաստեղծ ընտանիքները շատանան, երեխաները շատանան, ուրախություն ու երջանկություն բոլոր ընտանիքներում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Լիլիթը։
Լիլիթ Մուրադյան
Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր երեխաների՝ դստեր ու որդու հետ։ Լիլիթը ջերմ գրկել էր նրանց։ Հրապարակումը մեկնաբանված չէր։