«Սեր»․ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի ջերմ գրկախառնությունը
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ մարտին Մկրտչյանի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Հռիփսիմեն երեկոյան շքեղ կերպարում է․ կրում է կանաչ եւ սեւ գույների համադրությամբ բլուզ, որը համադրել է տաբատի եւ բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել զույգին․ «Սեր», «գեղեցիկ զույգ»։
Հռիփսիմե Հակոբյան
Օրեր առաջ տեղադրված կադրերում Հռիփսիմեն սեւ շորտ էր կրում, որը համադրել էր շագանակագույն բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձել ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։