Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում հաղթեց Խորվաթիայի ընտրանուն. Շախմատի 44-րդ օլիմպիադա
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն: Մեր հավաքականին մեկական միավորներ բերեցին Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Սուսաննա Գաբոյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի իսկ Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեց: Այսպիսով մեր հավաքականը տանելով 8 հաղթանակ և կրելով 3 պարտություն՝ հավաքեց 16 միավոր: Թե որ տեղը կգրավեն մեր աղջիկները, դեռ հայտնի չէ, քանի որ տուրի մյուս հանդիպումները չեն ավարտվել: