Հարգելի գործընկերներ, ծանրաձողերը երկու օրից՝ ամենաշատը մինչև կիրակի օրը, կլինեն ՀՀ-ում և մեր մարզիկները կսկսեն դրանք գործածել, նրանք ճանապարհի մեծ մասն արդեն անցել են: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Վահրամ Դումանյանը՝ շեշտելով որ այդ արդյունքը նախորդ նիստում ծանրաձողերի վերաբերյալ քննարկման արդյունքն է:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց այս թեմայի քննարկման ժամանակ զայրացավ, քանի որ պարզվեց՝ Հայաստան է տեղափոխվելու 7 ծանրաձող, մինչդեռ ինքը հանձնարարել էր 20 ծանրաձողի մասին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն