Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին հինգերորդ մեդալը գրանցվեց: Մ15 տարեկան տղաների մրցապայքարում փայլուն հանդես եկավ 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Երկամարտի 254 կգ (120+134) կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: Վալերիկը սահմանեց Եվոպայի ռեկորդ պոկում վարժությունում և արժանացավ նաև երկու փոքր ոսկե մեդալի: Երկրորդ տեղը գրանցած ծանրորդին Վալերիկը հաղթեց 22 կիլոգրամով:

Նշենք, որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, իսկ Ժորա Գրիգորյանը արժանացել էր արծաթե մեդալի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն