ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, որոնք դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով)՝ զերծ կմնան որևէ վարչարարությունից՝ անկախ հանգամանքից՝ անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է թե ոչ:
Բանկերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը՝ թղթային և բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին: