Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում իր առաջին մենամարտում հաղթանակի է հասել 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, որի մրցակիցը ռումինացի Անդրեյ Ջգհեբանն է։ Մեր մարզիկին բավականին բարդ մրցակից էր բաժին հասել, բայց նա կարողացավ պոկել հաղթանակը։ Առաջին ռաունդում 5։0 հաշվով հաղթեց հայ մարզիկը, բայց երկրորդում ռումինացին ակտիվացավ ու 4։1 հաշվով շահեց ռաունդը։ 3-րդ վճռորոշ ռաունդում Տիգրանը հավաքվեց և դրսևորելով կամային բարձր որակներ հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։

Ավելի ուշ` 2-րդ մրցափուլում ռինգ դուրս կգան նաև 42 կգ քաշային Էրիկ Ապերյանն ու 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն