Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր ցավակցությունը հայտնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետրանքով կա 6 զոհ։

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»,-գրել է Արայիկ Հարությունյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն