21 քաղաքացու վիճակը միջին ծանրության է․ ԱՆ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել: