Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի գեներալ Ալի Բելալին հայտնել է, որ Քաշանում մեկնարկել է աշխարհի բանակների անօդաչու թռչող սարքերի 7-րդ միջազգային ռազմական մրցույթը։

Մրցույթին մասնակցում են թիմեր Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից և Հայաստանից։

«Միջազգային այս մրցույթի նպատակն է բարեկամության և համատեղ համագործակցության ուղերձ հղել գլոբալ ահաբեկչության դեմ Իրանի հետ պայքարող պետություններին, ինչպես նաև բարձրացնել մարտունակության մակարդակը, անօդաչու թռչող սարքերի ոլորտում ունեցած ռազմական փորձն ու ձեռքբերումները փոխանցել բարեկամ երկրներին»,- Tasnimnews-ը մեջբերում է գեներալ Բելալիի խոսքերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն