Ռուսաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը անցած օրն ավելացել է 24 818 դեպքով եւ հասել 5 707 452-ի, լրագրողներին տեղեկացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Վերջին մեկ օրում Ռուսաստանում COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերը 24 818-ն են 85 մարզերում, այդ թվում հայտնաբերվել է ակտիվ 2 954 դեպք (11,9 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների։

Ավելացվում է, որ համավարակի ողջ ընթացքում երկրում գրանցվել է 5 707 452 դեպք։ Աճի տեմպը կազմում է 0,44 տոկոս։

Մեկ օրում ՌԴ-ում հաստսատվել է COVID-19-ից պացիենտների մահվան 734 դեպք, համավարակի ամբողջ ընթացքում՝ 140 775։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն