«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները շատ դժգոհ են Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ժամկետից շուտ խզել պայմանագիրը պորտուգալացու հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի կեսերը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձախողեց Պրեմիեր լիգայի մեկնարկը՝ կրելով երկու անընդմեջ պարտություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն