Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագб «Ինտերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել։

Sky Sport Italia-ի լրագրող Անդրեա Պավենտիի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։

Իտալական ակումբի բժշկական շտաբի նպատակն է Մխիթարյանին պատրաստել սեպտեմբերի 3-ին սպասվող «Միլանի» դեմ խաղին։

Մխիթարյանը «Ինտերի» կազմում նորամուտը նշել էր նախորդ շաբաթ՝ «Լեչեի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն